ԱԳ փոխնախարարը ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի կնքման գործընթացում մեծ է համարում Հայաստանի դերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i113835-ԱԳ_փոխնախարարը_ԵԱՏՄ_Իրան_համաձայնագրի_կնքման_գործընթացում_մեծ_է_համարում_Հայաստանի_դերը
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացում մեծ ու լուրջ է համարում Հայաստանի դերակատարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2019 13:39 Asia/Tehran
  • ԱԳ փոխնախարարը ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի կնքման գործընթացում մեծ է համարում Հայաստանի դերը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացում մեծ ու լուրջ է համարում Հայաստանի դերակատարությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քոչարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ` Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Եթե միությունում ձևավորվում են առևտրի արտոնյալ պայմաններ որևէ պետության կամ ինտեգրացիոն միավորումների հետ, ապա բնական է, որ դա ձեռնտու է առանձին-առանձին ամեն մի պետությանը, նաև միությանն ամբողջությամբ: Պատահական չէր, որ Իրանի հետ համաձայնագրի գործընթացը հենց Հայաստանի Հանրապետությունն էր նախաձեռնել: Մենք գրավոր դիմել էինք, և գործընթացը սկսվեց: Մենք լուրջ դերակատարություն ունեցանք համաձայնագրի կնքման գործընթացում»,-ասաց Քոչարյանը:

 Նա այդ համաձայնագիրը հատկապես Հայաստանի համար շատ կարևոր համարեց, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի ցամաքային սահման:

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը սկսել է գործել 2019-ի հոկտեմբերի 27-ից:

 

armenpress.am