Շատ շուտով բոլորի համար էներգիայի հիմնական մատակարար կլինի արևը. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i113881-Շատ_շուտով_բոլորի_համար_էներգիայի_հիմնական_մատակարար_կլինի_արևը._Նիկոլ_Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք Իտալիայի հետ Հայաստանի հարաբերությունների համար խնդի՞ր է այն, որ Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2019 18:16 Asia/Tehran
  • Շատ շուտով բոլորի համար էներգիայի հիմնական մատակարար կլինի արևը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք Իտալիայի հետ Հայաստանի հարաբերությունների համար խնդի՞ր է այն, որ Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ունի լավ հարաբերություններ Իտալիայի հետ և հույս հայտնել, որ դրանք ավելի կբարելավվեն:

«Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան»,- ասել է ՀՀ վարչապետը:

Armenpress.am