Ավտոներկրողները փողոց են փակել. բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ
https://parstoday.ir/hy/news/armenia-i113922-Ավտոներկրողները_փողոց_են_փակել._բողոքում_են_ավտոմաքսատունը_Գյումրի_տեղափոխելու_դեմ
Երեւանում ավտոներկրողները բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ: Նրանք այսօր՝ նոյեմբերի 27-ին, բողոքի ակցիա են անցկացնում Պետական եկամուտների շենքի մոտ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2019 16:14 Asia/Tehran
  • Ավտոներկրողները փողոց են փակել. բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ

Երեւանում ավտոներկրողները բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ: Նրանք այսօր՝ նոյեմբերի 27-ին, բողոքի ակցիա են անցկացնում Պետական եկամուտների շենքի մոտ:

Նրանք բողոքում են Գյումրիի նոր ավտոմաքսատունը ոչ արդյունավետ աշխատնքից և որպես բողոքի նշան փակեցին Խորենացի փողոցը, երթեւեկությունը դադարել է:

Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ Գյումրիի նոր ավտոմաքսատունը ոչ արդյունավետ է աշխատում. «Նախ, ինչու պետք է մեքենաները հասնեն Գյումրի: Եթե Հայաստանում կա մեքենա ներկրող կազմակերպություն՝ «Ապավենը», որի մեքենաները չեն տանում, ինչու պետք է մասնավոր ընկերությունների ներկրած մեքենաները տանեն Գյումրի մաքսազերծման: Երկրորդ համակարգը պատրաստ չէ այդքան բեռնվածություն ընդունելու, բեռնաթափելու, ինչի արդյունքում մեր մեքենաները բեռնաթափվելուց վնասվում են: Խնդիրներ են առաջանում տարրական սանիտարահիգենիկ վիճակի հետ կապված»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները փակեցին Խորենացի փողոցը, երթեւեկությունը դադարել է: Ոստիկանները փորձում են բացել փողոցը, սակայն դեռ չի հաջողվում:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ավարտվում է 2014 թվականին ԵՏՄ անդամագրվելիս Հայաստանին տրված արտոնությունը եւ մի քանի անգամ բարձրանալու են ավտոմեքենաների մաքսազերծման գները: Ըստ այդ արտոնության` չնայած Միության տարածում մաքսատուրքերի բարձր լինելուն, 5 տարի ժամկետով Հայաստանում հետաձգվել էին մաքսային վճարների փոփոխությունները:

Ավտոներկրողները դժգոհություն են հայտնում նաեւ Գյումրու Հյուսիսային մաքսատնից, արդեն շահագործման է հանձնվել:

verelq.am