Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
https://parstoday.ir/hy/news/armenia-i113953-Գեւորգ_Կոստանյանի_նկատմամբ_հայտարարվել_է_հետախուզում
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2019 14:42 Asia/Tehran
  • Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը: «Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,-հայտնեց Օհանջանյանը:

Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ: Նա այդ ժամանակ հայտնել էր, որ արտերկրում է և կվերադառնա օրեր անց:

Գևորգ Կոստանյանը 2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թ. հուլիսի 2-ը: 2008 թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Armenpress.am