300ից ավելի ռուսաստանցի պայմանագրային զինծառայող մասնագիտական պիտանիության դասընթացներ է անցել ՀՀ լեռներում
https://parstoday.ir/hy/news/armenia-i114004-300ից_ավելի_ռուսաստանցի_պայմանագրային_զինծառայող_մասնագիտական_պիտանիության_դասընթացներ_է_անցել_ՀՀ_լեռներում
Հարավային զինվորական օկրուգի (ՀԶՕ) Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները, որոնք կնքել են առաջին պայմանագիրը, հաջողությամբ անցել են «գոյատեւման» տարրերով համազորային պատրաստության մասնագիտական պիտանիության դասընթացները բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում։ Այս մասին տեղեկացնում է ՀԶՕ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2019 08:35 Asia/Tehran
  • 300ից ավելի ռուսաստանցի պայմանագրային զինծառայող մասնագիտական պիտանիության դասընթացներ է անցել ՀՀ լեռներում

Հարավային զինվորական օկրուգի (ՀԶՕ) Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները, որոնք կնքել են առաջին պայմանագիրը, հաջողությամբ անցել են «գոյատեւման» տարրերով համազորային պատրաստության մասնագիտական պիտանիության դասընթացները բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում։ Այս մասին տեղեկացնում է ՀԶՕ մամուլի ծառայությունը։

«Զինվորականները անտառա-լեռնային տեղանքում մարտավարական, կրակային, հետախուզական, ինժեներային, ռազմաբժշկական, ֆիզիկական պատրաստության, ռազմական տեղագրության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ուսուցում են անցել։ Դաշտային պայմաններում սովորել են կրակ վառել առանց լուցկու, մաքրել լեռնային գետերի ջուրը եւ ցող հավաքել, հմուտ գործել արտակարգ իրավիճակում, ոչ ստանդարտ որոշումներ կայացնել պայմանական հակառակորդի հետ բախվելիս։ Բարդ անծանոթ տեղանքում զինծառայողները կողմնորոշվել են քարտեզով՝ նավիգացիայի ժամանակակից միջոցների եւ հետախուզական համալիրների, «Ստրելեց» կապի օգնությամբ։

Գործնական պարապմունքներին մասնակցել է 300-ից ավելի պայմանագրային զինծառայող, նաեւ 100 զինծառայող, ովքեր ապահովել են ուսումնական գործընթացը՝ «գոյատեւման» տարրերով, «ծայրահեղ» կլիմայական բարձրլեռնային պայմաններում։

 

news.am