Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ից կպահանջի դատապարտել Թուրքիայի վարքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i114070-Հունաստանի_վարչապետը_ՆԱՏՕ_ից_կպահանջի_դատապարտել_Թուրքիայի_վարքը
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին կպահանջի Թուրքիայի «սադրիչ վարքի» դատապարտումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2019 06:43 Asia/Tehran
  • Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ից կպահանջի դատապարտել Թուրքիայի վարքը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին կպահանջի Թուրքիայի «սադրիչ վարքի» դատապարտումը։

«Ալյանսը չի կարող անտարբեր լինել, երբ մի անդամը բացեիբաց խախտում է միջազգային իրավունքը և բացեիբաց հանդես գալիս մեկ այլ անդամի դեմ»,-  ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Միցոտակիսը «Նոր ժողովրդավարություն» կուսակցության համագումարում։

Նախօրեին հունական պատվիրակությունը, որը գլխավորում էր էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխնախարար Դիմիտրիս Իկոնոմուն, լքել է Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունն՝ ի նշան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարությունների» դեմ բողոքի։

Էրդողանն արարողությանը հայտարարել է, որ Թուրքիան չի դադարեցնի էներգակիրների հետախուզումը և հորատումը Կիպրոսի մերձափնյա ծանծաղուտում և կիպրական բացառիկ տնտեսական գոտում։

Armenpress.am