Դեկտեմբեր 02, 2019 18:50 Asia/Tehran
  • Աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով երկխոսությանը կշարունակվի. ԵՄ

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանի քննարկումներում ելույթ է ունեցել արևելյան հարևանության զարգացման թեմայով։

Ելույթի ժամանակ Մոգերինին պատմել է վերջին 5 տարիների ընթացքում արևելյան գործընկերների հետ աշխատանքի հնարավորությունների մասին, և նշել է, որ 2014 թվականին այդ պաշտոնում նշանակվելու ժամանակ, այդ հարցը եղել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության օրակարգի ամենակարևոր տարրը։

Խոսելով Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրի հետ հարաբերությունների մասին՝ Մոգերինին նշել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի ավարտման աշխատանքը շարունակվում է, և հույս է հայտնել, որ այդ պատվախնդիր համաձայնագիրը կընդգրկի տարբեր հարցեր՝ ներառյալ մարդու իրավունքների և տնտեսության դիվերսիֆիկացմանն աջակցությունը։

ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչը ասել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար կշարունակի աջակցել և քարոզել Ադրբեջանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով երկխոսությունը։

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդային ջանքերին և առաջարկություններին, այդ թվում նաև ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի գործունեությանը ԵՄ-ի աջակցությունը։

Verelq.am

 

Պիտակ