ԱԺ-ն ընդունեց 3-րդ կողմի հետ ԵԱՏՄ պայմանագրերին առնչվող օրինագիծը
https://parstoday.ir/hy/news/armenia-i114155-ԱԺ_ն_ընդունեց_3_րդ_կողմի_հետ_ԵԱՏՄ_պայմանագրերին_առնչվող_օրինագիծը
ՀՀ ազգային ժողովն ընդունեց երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և գործողության կասեցման կարգը սահմանող համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Դեկտեմբեր 04, 2019 08:49 Asia/Tehran
  • ԱԺ-ն ընդունեց 3-րդ կողմի հետ ԵԱՏՄ պայմանագրերին առնչվող օրինագիծը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և գործողության կասեցման կարգը սահմանող համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 4-ի խորհրդարանի նիստում «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ` Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 109 կողմ ձայնով:

Դեկտեմբերի 3-ի ԱԺ նիստում օրինագիծը ներկայացրել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Մայր պայմանագիրը ենթադրում է, որ ԵԱՏՄ-ն իր շահերից ելնելով ունի տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու իրավասություն: Եվ այդ գործընթացը տեղի է ունենում, արդեն նման պայմանագրեր կնքվել են Սինգապուրի, Վիետնամի, Իրանի հետ: Ներկայացված համաձայնագիրը նախատեսում է համաձայնագրեր կնքելու, դադարեցնելու, որևէ միջազգային պայմանագրի միանալու, սառեցնելու, ինչպես նաև դուրս գալու հարցերի կարգը»,- նշել էր Քոչարյանը:

Նոյեմբերի 25-ին ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին:

Armenpress.am