«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն ի նշան բողոքի լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը
https://parstoday.ir/hy/news/armenia-i114165-Բարգավաճ_Հայաստան_կուսակցության_պատգամավորներն_ի_նշան_բողոքի_լքել_են_խորհրդարանի_նիստերի_դահլիճը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորական խմբակցությունը ի նշան բողոքի բոյկոտում է Ազգային ժողովի նիստն ու լքել է նիստերի դահլիճը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2019 11:41 Asia/Tehran
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն ի նշան բողոքի լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորական խմբակցությունը ի նշան բողոքի բոյկոտում է Ազգային ժողովի նիստն ու լքել է նիստերի դահլիճը։

Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում դեկտեմբերի 4-ին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ ողջ պատասխանատվությունը, որ իրենք չեն կարող մասնակցել ԱԺ նիստին, ընկած է կառավարող «Իմ քայլը» դաշինքի վրա։

«Ձեր պատճառով մենք չեն կարող հարցեր տալ կառավարության ներկայացուցիչներին, որոնք այսօր պետք է գան Ազգային ժողով»,- ասել է Աբովյանը։

Նա նշել է, որ պատճառը նպատակաուղղված հարձակումներն են իրենց խմբակցության հասցեին, որոնք կազմակերպել են կառավարող դաշինքի պատգամավորները։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի նիստն սկսվել էր բանակռվից կառավարող «Իմ քայլը» դաշինքի եւ խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորների միջեւ։ 

News.am