ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին ավելացել է նախորդ տարվա հեղափոխությունից հետո. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/armenia-i114303-ԵՄ_աջակցությունը_Հայաստանի_բարեփոխումներին_ավելացել_է_նախորդ_տարվա_հեղափոխությունից_հետո._Մոգերինի
Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2019 17:59 Asia/Tehran
  • ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին ավելացել է նախորդ տարվա հեղափոխությունից հետո. Մոգերինի

Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ասել է Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու նրանց ներկայացրած առաջարկներին, այդ թվում և մեր Հատուկ ներկայացուցչի աշխատանքի միջոցով»,- նշել է Մոգերինին:

Խոսելով Հայաստանի մասին՝ նա նշել է, որ կառավարությունը հանձնառություն է ստանձնել իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ՝ համաձայն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի:  «Հայաստանը ԵՄ հետ այդ համաձայնագիրը համարում է որպես իրական ծրագիր բարեփոխումների համար, և մենք հպարտ ենք դրանով: Մեր աջակցությունը բարեփոխումների գործընթացին, այդ թվում և իրականացվող դատական բարեփոխումներին, ավելացել համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի սերտ կլինի»,- նշել է Մոգերինին:

Armenpress.am