Մենք նոր սպառազինություն ենք ձեռք բերում. Գաբրիել Բալայան
https://parstoday.ir/hy/news/armenia-i114339-Մենք_նոր_սպառազինություն_ենք_ձեռք_բերում._Գաբրիել_Բալայան
Մենք նոր սպառազինություն ենք ձեռք բերում, ոչ թե շեշտը դրված է հները վերանորոգելու վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2019 14:32 Asia/Tehran
  • Մենք նոր սպառազինություն ենք ձեռք բերում. Գաբրիել Բալայան

Մենք նոր սպառազինություն ենք ձեռք բերում, ոչ թե շեշտը դրված է հները վերանորոգելու վրա։

Այս մասին դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, հաղորդում է News.am-ը:

«Սակայն, բացի ինքնաթիռներից ոչ մի ուրիշ բանի մասին չեմ կարող խոսել, գաղտնիք է»,-նշել է նա։

Բալայանը շեշտել է՝ Տավուշի մարզի ուղղությամբ հայկական կողմը լուրջ առաջխաղացում ունի․ «Տավուշի մարզում որոշակի ինժեներական աշխատանքներ են իրականացվել, լուրջ առաջխաղացում ունենք այդ ուղղությամբ, որոշակի բնակավայրեր և ճանապարհներ, այդ թվում գազատարի մասով արդեն հայկական ուժերի վերահսկողության ներքո են»։

Armedia.am