Թուրքիան չի կատարում իր պարտականությունները. գրոհայինները տարածվում են Մերձավոր Արևելքով
https://parstoday.ir/hy/news/armenia-i114451-Թուրքիան_չի_կատարում_իր_պարտականությունները._գրոհայինները_տարածվում_են_Մերձավոր_Արևելքով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սիրիական ճգնաժամը քննարկել է ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2019 08:42 Asia/Tehran
  • Թուրքիան չի կատարում իր պարտականությունները. գրոհայինները տարածվում են Մերձավոր Արևելքով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սիրիական ճգնաժամը քննարկել է ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ։

«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) գրոհայինները տարածվում են ամբողջ Մերձավոր Արևելքով։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է ԱՄՆ–ում անցկացրած բանակցություններն ամփոփելիս։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Լավրովը նշել է, որ ահաբեկչական խմբավորումը փաստացի հսկողության տակ է առել Իդլիբի դեէսկալացիայի գոտին։ Ավելին, գրոհայիններն այնտեղից հարվածներ են հասցնում սիրիական զորքերի դիրքերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Խոսելով Սիրիայում Անկարայի գործողությունների մասին` Լավրովը նշել է, որ թուրքական կողմը դեռ չի կարողանում կատարել իր պարտականություններն ու առանձնացնել զինված ընդդիմությունը, որը ահաբեկչություն չի արել, «Ջեբհաթ ան Նուսրայի» (որն այժմ կոչվում է «Հայաթ Տահրիր Աշ Շամ») գրոհայիններից։

ԱՄՆ–ում ՌԴ արտգործնախարարի անցկացրած բանակցությունների ժամանակ Սիրիայի թեման մանրամասն քննարկվել է։

«Մենք մանրամասն քննարկել ենք Սիրիայում տիրող իրավիճակը, նաև այն, ինչ կատարվում է Եփրատի ձախ ափում, որտեղ ԱՄՆ–ն իր գլխավորած կոալիցիայով (որին ոչ ոք Սիրիա չէր հրավիրել) ակտիվորեն զբաղվում է տեղի ժողովրդի կյանքի բարելավմամբ` հիմնվելով քրդական ձևավորումների վրա ու մի շարք դեպքերում առճակատում առաջացնելով քրդական և արաբական ցեղերի միջև», – նշել է Լավրովը»։

Նրա խոսքով` ռուսական կողմն առաջարկել է ԱՄՆ–ին լուծել արևելյան ափի խնդիրները Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության իրականացման միջոցով։

Հոկտեմբերի 22–ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո 10 կետից կազմված հուշագիր են ստորագրել։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ հոկտեմբերի 23–ին ժամը 12–ին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք - սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս։

armeniasputnik.am