Հայաստանն ու Իսպանիան կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում
(last modified Thu, 12 Dec 2019 14:14:38 GMT )
Դեկտեմբեր 12, 2019 17:44 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իսպանիան կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարության միջև կնքվեց համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարար Մարիա Պատեկը։

Հուշագիրը նպատակ ունի միասնական ջանքերով նպաստել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության նախագծերի և գործողությունների համատեղ իրականացմանը՝ հուշագրի կողմերի ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Երկու երկրների նախարարությունները հուշագրով հաստատել են համագործակցությունը

- կլիմայի փոփոխության

- կենսաբազմազանության պահպանման

- ջրային ռեսուրսների կառավարման

- շրջակա միջավայրի մոնիտորինգի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործման

- վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման

- բնական ռեսուրսների կայուն օգտագործման

- էկոտուրիզմի

- և ոլորտին առնչվող այլ հարթություններում:

Armenpress.am