Հայաստանը սեռերի հավասարության վարկանիշում 98-րդն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i114663-Հայաստանը_սեռերի_հավասարության_վարկանիշում_98_րդն_է
Հայաստանը 98-րդ տեղն է զբաղեցրել Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած սեռերի հավասարության վարկանիշում (Global Gender Index):
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 17, 2019 13:50 Asia/Tehran
  • Հայաստանը սեռերի հավասարության վարկանիշում 98-րդն է

Հայաստանը 98-րդ տեղն է զբաղեցրել Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած սեռերի հավասարության վարկանիշում (Global Gender Index):

Հայաստանը, սակայն, լավագույն արդյունք ունի տնտեսության տեսակետից, որտեղ զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը, եւ կրթություն ստանալու հավասարության տեսակետից (45-րդ տեղ):

Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա սեռերի հավասարության վարկանիշում Վրաստանը 74-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 94-րդ:

ՀՏՖ փորձագետներն ընդհանուր առմամբ հանգել են այն եզրակացության, որ գլոբալ գենդերային խզումը մի փոքր կրճատվել է՝ մինչեւ 68,6 տոկոս: Արդեն 11 տարի անընդմեջ առաջին տեղում է Իսլանդիան, որին հաջորդում են սկանդինավյան հարեւանները՝ Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան:

153 երկրից 85-ում, որոնք մտել են վարկանիշային ցուցակ, երբեք չի եղել կառավարության կին ղեկավար: Գենդերային առավել մեծ հավասարությամբ 10 երկրից 5-ում երկիրը ղեկավարում են կանայք:

 

news.am