FINE Duty Free. անհավանական գներ՝ բարձրորակ հեռուստացույցների համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i114731-fine_duty_free._անհավանական_գներ_բարձրորակ_հեռուստացույցների_համար
Սմարթֆոնների, համակարգիչների, կենցաղային և այլ տեխնիկայի վաճառքում մասնագիտացած FINE Duty Free հարթակը ներկայացնում է համաշխարհային առաջատար ընկերությունների (TCL, Sony, Samsung, Panasonic, Blaupunkt) բարձրորակ հեռուստացույցներ՝ անհավանական գներով։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 19, 2019 14:00 Asia/Tehran
  • FINE Duty Free. անհավանական գներ՝ բարձրորակ հեռուստացույցների համար

Սմարթֆոնների, համակարգիչների, կենցաղային և այլ տեխնիկայի վաճառքում մասնագիտացած FINE Duty Free հարթակը ներկայացնում է համաշխարհային առաջատար ընկերությունների (TCL, Sony, Samsung, Panasonic, Blaupunkt) բարձրորակ հեռուստացույցներ՝ անհավանական գներով։

FINE Duty Free համակարգը հնարավորություն է տալիս fine.am կայքի միջոցով ուղղակի գնումներ կատարել FINE-ի արտասահմանյան գործընկերներից։ Հայաստանյան գնորդները հնարավորություն են ստանում ԱՆՆԱԽԱԴԵՊ գներով և երաշխիքային սպասարկմամբ ձեռք բերել աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված որակյալ էլեկտրական սարքավորումներ։ FINE Duty Free համակարգի միջոցով իրականացված գնումները Հայաստան են առաքվում 3-6 աշխատանքային օրում։ Հայաստան առաքման համար գնորդը վճարում է միանվագ վճար՝ 3,500 դրամ։ Գնումներն առաքվում են բեռնափոխադրող ընկերության Երևանյան գրասենյակ, իսկ հավելյալ վճարի դեպքում նաև գնորդի նշված հասցեով (Երևան՝ 500դ - 1 աշխատանքային օր, մարզեր՝ 1000դ - 2-3 աշխատանքային օր)։

Fine Duty Free-ի առավելություններից մեկն էլ երաշխիքային սպասարկման տրամադրումն է։ Արտասահմանյան առցանց հարթակներից գնված էլեկտրական սարքերի համար գրեթե միշտ բացակայում է երաշխիքային սպասարկումը, ինչը նոր ռիսկեր է առաջացնում գնորդների համար։ FINE Duty Free-ն բոլոր գնումներին տրամադրում է 12 ամիս երաշխիքային սպասարկում։ FINE Duty Free-ի շրջանակներում գործում է նաև ապառիկ գնումների համակարգը։ Ապառիկ գնումներն իրականացվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի սպառողական վարկերի միջոցով՝ մինչև 36 ամիս ժամեկտով։ 2020թ. հունվարի 1-ից, եթե գնված սարքավորման կամ ընդհանուր գնումների արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք դրամը (նաև քաշը չի գերազանցում 31կգ), ապա 200 եվրոն գերազանցող մասի համար սահմանվում է 15% մաքսային վճար։ Օրինակ՝ եթե հաճախորդը գնել է 300 եվրո արժեքով սմարթֆոն, ապա մաքսային վճարը կկազմի 15 եվրո՝ (300 - 200)*15/100: Նախկինում գործող 200,000 դրամ սահմանաչափը վերաբերում էր մեկ ամսվա ընթացքում ներմուծվող գնումների ընդհանուր արժեքին, այժմ այս սահմանափակումը դուրս է գալիս։ 2020թ. հունվարի 1-ից գործող 200 եվրո սահմանաչափը վերաբերում է առանձին գնումներին՝ անկախ դրանց քանակից։ Հավելենք նաև, որ մաքսային վճարի չափը նույնպես իջել է, այժմ այն 30%-ի փոխարեն կազմում է 15%։

Armenpress.am