ԵԲՏԽ-ն հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը
https://parstoday.ir/hy/news/armenia-i114829-ԵԲՏԽ_ն_հաստատել_է_Եվրասիական_տնտեսական_հանձնաժողովի_կոլեգիայի_նոր_կազմը
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը (ԵԲՏԽ) հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը: Այս մասին ասվում է ԵՏՀ-ի հաղորդագրության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2019 14:46 Asia/Tehran
  • ԵԲՏԽ-ն հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը (ԵԲՏԽ) հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը: Այս մասին ասվում է ԵՏՀ-ի հաղորդագրության մեջ:

«ԵԲՏԽ-ի անդամները հաստատել են հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը: Ինչպես նախկինում, միության յուրաքանչյուր երկիր կոլեգիայի կազմում կունենա երկու ներկայացուցիչ: ԵՏԿ-ի կոլեգիայի նոր կազմը պարտականությունները կստանձնի 2020 թվականի փետրվարի 1-ին: Նույն օրվանից իր պաշտոնը կստանձնի նաև ԵՏՀ-ի կոլեգիայի նոր նախագահը, որին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը չորս տարի ժամկետով նշանակել է Բելառուսի Հանրապետության ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչին»,- հաղորդում է ԵՏՀ-ն:

Նշվում է, որ Մյասնիկովիչը նախկինում զբաղեցնում էր Բելառուսի Ազգային ժողովի հանրապետության խորհրդի նախագահի պաշտոնը:

Խորհրդի նախարարական կազմը նույնպես ենթարկվել է մի շարք փոփոխությունների. Ալեքսանդր Սուբբոտինը կլքի ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարարի պաշտոնը, նրան կփոխարինի Հայաստանից Արտակ Քամալյանը: Գեղամ Վարդանյանը, նույնպես Հայաստանից, կզբաղեցնի ներքին շուկաների, տեղեկատվականացման, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Կարինե Մինասյանին:

1in.am