Վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրները
https://parstoday.ir/hy/news/armenia-i114996-Վարչապետին_են_ներկայացվել_ՀՀ_ԶՈՒ_համալրած_Օսա_ԱԿ_զենիթահրթիռային_համալիրները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2019 08:53 Asia/Tehran
  • Վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։

Կառավարության ղեկավարը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել է նվերներ։

Armenpress.am