Նոր արգելափակում. Ինչ փոփոխություն են պատրաստվում կատարել անձնագրի վավերականության հետ կապված. «Ժամանակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i115016-Նոր_արգելափակում._Ինչ_փոփոխություն_են_պատրաստվում_կատարել_անձնագրի_վավերականության_հետ_կապված._Ժամանակ
Ինչ փոփոխություն են պատրաստվում կատարել անձնագրի վավերականության հետ կապված.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2019 06:39 Asia/Tehran
  • Նոր արգելափակում. Ինչ փոփոխություն են պատրաստվում կատարել անձնագրի վավերականության հետ կապված. «Ժամանակ»

Ինչ փոփոխություն են պատրաստվում կատարել անձնագրի վավերականության հետ կապված.

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և հնարավորություն տալ, որպեսզի 16 տարին լրանալուց հետո արական սեռի քաղաքացիները կարողանան ստանալ 10 տարվա վավերականություն ունեցող անձնագրեր:

Գործող օրենսդրությամբ՝ 16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիր էր տրամադրվում մինչև զորակոչային տարիքը՝ դրանով արգելափակելով նրանց Հայաստանից դուրս գալը և զորակոչից խուսափելու հնարավորությունը:

Կառավարությունը այս փոփոխությամբ ցանկանում է հնարավորություն տալ, որ 18 տարին լրանալուց հետո էլ քաղաքացիների այդ խումբը լիարժեք իրականացնի իր իրավունքները: Իսկ երկրից դուրս գալու իրավունքը կիրականացվի զինվորական գրքույկի միջոցով»:

1in.am