Գազպրոմը» 2020 թ–ին կշարունակի Հայաստան գազ մատակարարել նախկին պայմաններով
https://parstoday.ir/hy/news/armenia-i115159-Գազպրոմը_2020_թ_ին_կշարունակի_Հայաստան_գազ_մատակարարել_նախկին_պայմաններով
«Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև հավելյալ համաձայնագիր է ստորագրվել։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 01, 2020 09:12 Asia/Tehran
  • Գազպրոմը» 2020 թ–ին կշարունակի Հայաստան գազ մատակարարել նախկին պայմաններով

«Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև հավելյալ համաձայնագիր է ստորագրվել։

«Գազպրոմ» ընկերությունը 2020 թվականին կշարունակի գազը Հայաստան մատակարարել հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլարով։ Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

«Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները ռուսական գազը Հայաստանի Հանրապետություն մատակարարելու մասին հավելյալ համաձայնագիր են ստորագրել։

«2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը Վրաստանի և Հայաստանի սահմանին կպահպանվի 2019 թվականի մակարդակում», նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն «Գազպրոմ» ՀԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկները:

2019 թվականի հունվարի 1–ից Հայաստանը սահմանին Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլարով։ Երկրի ներսում սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց, այսինքն` հազար խորանարդի դիմաց գրեթե 290 դոլար։
armeniasputnik.am