Եթե հանկարծ հակառակորդը պատերազմ սկսի, կավարտենք մենք՝ Կուրի մյուս ափին
https://parstoday.ir/hy/news/armenia-i115176-Եթե_հանկարծ_հակառակորդը_պատերազմ_սկսի_կավարտենք_մենք_Կուրի_մյուս_ափին
«2019-ը բանակաշինության համար թռիչքային տարի էր»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ հավելելով, որ առաջին հերթին նկատի ունի այն, որ ՀՀ ԶՈւ-ն ձեռք բերեց ՍՈւ-30 կործանիչ ինքնաթիռներ, ինչը մեկ բարձրացրեց հայկական բանակի մարտունակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2020 14:37 Asia/Tehran
  • Եթե հանկարծ հակառակորդը պատերազմ սկսի, կավարտենք մենք՝ Կուրի մյուս ափին

«2019-ը բանակաշինության համար թռիչքային տարի էր»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ հավելելով, որ առաջին հերթին նկատի ունի այն, որ ՀՀ ԶՈւ-ն ձեռք բերեց ՍՈւ-30 կործանիչ ինքնաթիռներ, ինչը մեկ բարձրացրեց հայկական բանակի մարտունակությունը:

Վելուծաբանի գնահատմամբ՝ եթե հակառակորդը փորձի կրկնել 2016թ. ապրիլը, ապա ՍՈւ-30-ները էականորեն կնպաստեն հայկական կողմի հաջողությանը: Մհեր Հակոբյանը կարևորեց նաև ՀՀ Զինված ուժերի կողմից ՏՈՌ-երի ձեռքբերումը. «Մեր հակաօդային պաշտպանության առաջին աստիճանը՝ մոտիկ հարվածը և հեռահար հարվածը լավն են, ՏՈՌ-երը լրացնում են միջին հարվածի որոշակի դատարկ տեղը: Մեր վահանն ուժեղացավ»:

«2019թ. մենք կարողացանք մեր բանակը ռազմավարչական առումով ստանդարտ զարգացման մեջ պահել: Սպաների բնակարանային խնդիրները լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին, աշխատավարձի բարձրացում եղավ, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում տեղի ունեցավ, զինվորների սննդի հետ կապված հարցերը լուծվեցին»,- նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ բանակաշինության ոլորտում սահուն զարգացում է ապահովվել, ինչի շնորհիվ 2019թ. Հայաստանի ամենահաջողված ոլորտներից մեկը բանակն է:

Մհեր Հակոբյանը 2020-ին խաղաղություն է մաղթում հայ զինվորին, միաժամանակ վստահ է. «Եթե հանկարծ հակառակորդը պատերազմ սկսի, կավարտենք մենք, և կավարտենք Կուրի մյուս ափին»:

 1in.am