Անտոն Եվստրատով. «Կենդանի նահատակն» ընկավ նահատակի մահով
https://parstoday.ir/hy/news/armenia-i115260-Անտոն_Եվստրատով._Կենդանի_նահատակն_ընկավ_նահատակի_մահով
«Կենդանի նահատակ» այսպես էր անվանում գեներալ Սուլեյմանիին, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, և  իսկապես էլ այդպես էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2020 12:07 Asia/Tehran
  • Անտոն Եվստրատով. «Կենդանի նահատակն» ընկավ նահատակի մահով

«Կենդանի նահատակ» այսպես էր անվանում գեներալ Սուլեյմանիին, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, և  իսկապես էլ այդպես էր:

Շիա մարտիրոս, ով գնում էր իմամ Հուսեյնի ու իմամ Ալիի հետքերով, ինքնակամ չէր հրաժարվում զինված պայքարից ու չնայած հակառակորդի քանակական ու այլ տեսակի առավելություններին, կանգնում էր անարդարության դիմաց: Շիա մարտիրոսը մշտապես հեղափոխական է, ճնշման դեմ  պայքարող: Նա էդալաթի՝  «արդարության» զինվոր է, որը շիական ուսմունքի մեջ համարվում է հավատքի վեցերորդ սյունը:

Ու «Կենդանի նահատակն» ընկավ նահատակի մահով: Այլ կերպ լինել չէր կարող: Սակայն նրանք, ովքեր սպանեցին գեներալին, արեցին սխալ ու անպատասխանատու քայլ: Նահատակվեց Միջին Արևելքում ահաբեկչության դեմ ամենաարդյունավետ պայքար մղողը, ինչով ևս մեկ անգամ ամերիկացիները բացահայտեցին տարածաշրջանում իրենց իրական նպատակը՝ անընվերջանալի պատերազմ, արյունահեղություն և անվերջանալի քաոս: Սուլեյմանին կարող էր համագործակցել, կնքել համաձայնագրեր ու գնալ փոխզիջման, ուներ կապեր: Նրա փոխարինողն այդքան ճկուն չի լինի: Սակայն ինչ վերաբերվում է մյուս  ասպեկտներին, ապա Իրանում կան բավականաչափ պրոֆեսիոնալ կադրեր, ովքեր պատրաստ են վերցնել Ղասեմ Սուլեյմանիի պայքարի դրոշն ու պատվով շարունակել կրել այն:  

Սպասում ենք հետևանքներին, այդ թվում նաև այն խոստումների իրագործմանը, որ տվել է Իսլամական պահապանների կորպուսը, առավել ևս հաշվի առնելով, որ ամերիկյան դեսպանատները, ռազմաբազաներն ու այլ կառույցներն ակնհայտորեն չեն ներգծվում միջինարևելյան մեծ թվով քաղաքների ճարտարապետության մեջ:

Ամերիկացիների կողմից երրորդ երկրի տարածքում Ղասեմ Սուլեյմանիի բացահայտ սպանությունը փոխում է համաշխարհային կագը և կարող է դառնալ վտանգավոր նախադեպ՝ այլ երկրների համար:  

Անտոն Եվստրատով՝ Քաղաքագետ, Ռուս-Հայկական համալսարանի դասախոս