Ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են վնասել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i115277-Ադրբեջանական_ԶԼՄ_ները_փորձում_են_վնասել_Հայաստանի_և_Իրանի_հարաբերություններին
Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով վնասել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններին։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 04, 2020 19:12 Asia/Tehran
  • Ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են վնասել Հայաստանի և Իրանի հարաբերություններին

Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով վնասել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններին։

Օգտվելով այս օրերին Իրանում ստեղծված իրավիճակից` ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություններ է տարածում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին`  ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։

Հարկ է նշել, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։ Վարչապետ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չի ուղարկել ԱՄՆ նախագահին։

Հատկանշական է, որ «սկզբնաղբյուր» ադրբեջանական մամուլը հղում է կատարում Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը, որը զբաղվում է սուտ տեղեկությունների տարածմամբ։

armradio.am