Հայաստանը կշարունակի զինվել գերճշգրիտ հրթիռներով և բազմաֆունկցիոնալ ավիացիայով
https://parstoday.ir/hy/news/armenia-i115356-Հայաստանը_կշարունակի_զինվել_գերճշգրիտ_հրթիռներով_և_բազմաֆունկցիոնալ_ավիացիայով
Հայաստանի զինված ուժերը կշարունակեն աշխատել հարվածային և կրակային խոցման հնարավորությունները մեծացնելու վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2020 04:37 Asia/Tehran
  • Հայաստանը կշարունակի զինվել գերճշգրիտ հրթիռներով և բազմաֆունկցիոնալ ավիացիայով

Հայաստանի զինված ուժերը կշարունակեն աշխատել հարվածային և կրակային խոցման հնարավորությունները մեծացնելու վրա։

Հայաստանը կշարունակի հագեցնել իր բանակը գերճշգրիտ հրթիռներով և բազմաֆունկցիոնալ ավիացիայով, հայտնել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման։

Հայաստանի զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով համալրելը, անձնակազմի մարտական վարպետության նոր չափանիշներ սահմանելը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթ խնդիրներից է։

«Մեր քաղաքականությունը ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական ոլորտում ուղղված է հարվածային և կրակային խոցման, ճշգրտության և արդյունավետության ավելացմանը։ Դրա համար ծրագրվում է շարունակել համալրել բանակի զինանոցը հրթռիային, հրետանային խոցման ժամանակակից գերճշգրիտ համակարգերով և ՀՕՊ միջոցներով, ինչպես նաև, առաջին հերթին, բազմաֆունկցիոնալ ավիացիայով»,-ասվում է հաղորդագրությունում։

Ցավոք, ՊՆ-ից չեն պատասխանել Sputnik Արմենիայի մի շարք այլ հարցերի՝ պատճառաբանելով «գաղտնիությունը»։

Նշենք, որ 2019թ.–ի դեկտեմբերի 27-ին Հայաստան են հասել Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։

armeniasputnik.am