Փաշինյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել. նա մանրամասներ է հայտնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i115409-Փաշինյանի_մոտ_խորհրդակցություն_է_անցկացվել._նա_մանրամասներ_է_հայտնում
ՀՀ վարչապետը հայտնում է, որ հակաամերիկյան ու հակաիրանական գործողություններում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվի։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 08, 2020 09:09 Asia/Tehran
  • Փաշինյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել. նա մանրամասներ է հայտնում

ՀՀ վարչապետը հայտնում է, որ հակաամերիկյան ու հակաիրանական գործողություններում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվի։

Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան ու հակաիրանական գործողությունների մեջ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը: Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,– գրել է վարչապետը:

Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 18-ի գիշերն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։ «Երկիր–երկիր» դասի հրթիռներն Իրանից ուղարկվել են Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ ու Էրբիլում գտնվող բազաներ, որտեղ տեղակայված է ԱՄՆ–ի բանակի զորակազմը։ Ընդհանուր առմամբ, բաց է թողնվել ավելի քան 10 բալիստիկ հրթիռ։


armeniasputnik.am