Թեհրանից Երևան ժամանող ինքնաթիռի վայրէջքի ժամի փոփոխություն նախատեսված չէ
https://parstoday.ir/hy/news/armenia-i115411-Թեհրանից_Երևան_ժամանող_ինքնաթիռի_վայրէջքի_ժամի_փոփոխություն_նախատեսված_չէ
«Զվարթնոց» օդանավակայնը հունվարի 8-ին Թեհրանից Երևան ժամանող ինքնաթիռին սպասում է նախատեսված ժամին, այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2020 10:26 Asia/Tehran
  • Թեհրանից Երևան ժամանող ինքնաթիռի վայրէջքի ժամի փոփոխություն նախատեսված չէ

«Զվարթնոց» օդանավակայնը հունվարի 8-ին Թեհրանից Երևան ժամանող ինքնաթիռին սպասում է նախատեսված ժամին, այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Նախատեսված է, որ մեզ մոտ ժամանակին վայրէջք կկատարի Թեհրանից Երևան եկող օդանավը»,-ասաց Հովհաննիսյանը:

Երևանում վայրէջքի նախատեսված ժամը 15։00-ն է, Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա: Երևանից Թեհրան ինքնաթիռը մեկնել է հունվարի 8-ին ժամը 11։00-ին: Հետագա հնարավոր մանրամասներին ծանոթանալու համար Հովհաննիսյանը հորդորեց հետևել չվացուցակին:

Իրանի        մայրաքաղաք    Թեհրանի    օդանավակայանի    մոտակայքում                                  կործանվել  է 176  մարդ  տեղափոխող                         Ուկրաինայի   միջազգային  ավիաուղիներ»   ընկերության   մարդատար                                   Բոինգ -737   ինքնաթիռը:

ԻՐՆԱ  գործակալության  տվյալներով  ինքնաթիռի   բոլոր   ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:

Իրանում ՀՀ դեսպանությունից  «Արմենպրես»-ին հայտնեցին, որ  հարցում են  ուղարկել ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն՝ ճշտելու, թե արդյոք ինքնաթիռում  գտնվե՞լ են ՀՀ քաղաքացիներ:

Fars   գործակալության   տվյալներով՝   վթարի   պատճառը          տեխնիկական  անսարքությունն է եղել:

Armenpress.am