Այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Վլադիմիր Կարապետյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i115457-Այլևս_չեմ_կատարում_վարչապետի_մամուլի_քարտուղարի_պարտականությունները._Վլադիմիր_Կարապետյան
Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ այլևս չի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 09, 2020 12:05 Asia/Tehran
  • Այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Վլադիմիր Կարապետյան

Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ այլևս չի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է Կարապետյանը։

ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրաապարակվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Վլադիմիր Կարապետյանին վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի հրամանագրում։

 

armenpress.am