Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կդառնա թանգարանային հատված
Հունվար 09, 2020 14:49 Asia/Tehran
Այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,- գրել է վարչապետը:
Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել էր, որ Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում է մասնագետների հետ:
Armenpress.am
Պիտակ