Երևանն ու Ղրիմը ավելի մոտ կդառնան. մինչև ամառ կգործարկվի ավիաչվերթ
https://parstoday.ir/hy/news/armenia-i115586-Երևանն_ու_Ղրիմը_ավելի_մոտ_կդառնան._մինչև_ամառ_կգործարկվի_ավիաչվերթ
«Ռոսավիացիան» Սիմֆերոպոլի (Ղրիմ) և Երևանի օդանավակայանների միջև համաձայնեցրել է 2020 թվականին օդային հաղորդակցության գործարկումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2020 14:37 Asia/Tehran
  • Երևանն ու Ղրիմը ավելի մոտ կդառնան. մինչև ամառ կգործարկվի ավիաչվերթ

«Ռոսավիացիան» Սիմֆերոպոլի (Ղրիմ) և Երևանի օդանավակայանների միջև համաձայնեցրել է 2020 թվականին օդային հաղորդակցության գործարկումը:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը:

Նրա խոսքով, «Իկար» ընկերությունը ստացել է Ռոսավիավիայի համաձայնությունը Երևան-Սիմֆերոպոլ ուղղությամբ շաբաթական յոթ թռիչք  իրականացնելու համար:

«Մեկնարկը երկու թռիչքով կտրվի այս գարնանը, ամռանը մոտ: Այժմ ընթանում են ավիաընկերության աշխատանքային գործընթացները՝ օդանավակայանների հետ համաձայնագրեր կնքելու համար», - ասել է Չերնյակը:

Verelq.am