Քաղավիացիայի կոմիտեն դիմում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i115594-Քաղավիացիայի_կոմիտեն_դիմում_է_Հայաստանի_Հանրապետությունում_գրանցված_ավիաընկերություններին
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2020 04:52 Asia/Tehran
  • Քաղավիացիայի կոմիտեն դիմում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։

Այս մասին ասված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ֆեյսբուքյան էջում։

«Ինչպես տեղեկացրել էինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է​ հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների,​ Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների,​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով։Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին​ հաշվի առնել​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի​ խորհուրդը​ և​ դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա​ ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։Լրացուցիչ տեղեկատվության դեպքում այն կտրամադրվի ՀՀ գրանցված ավիաընկերություններին և հանրությանը»,-նշված է գրառման մեջ:

News.am