«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունվարի 14-ից վերսկսելու է Երևան-Թեհրան-Երևան թռիչքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i115638-Արմենիա_Էյրվեյզ_ավիաընկերությունը_հունվարի_14_ից_վերսկսելու_է_Երևան_Թեհրան_Երևան_թռիչքները
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունվարի 14-ից վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները։ Հիշեցնենք՝ երեկ ավիաընկերությունն անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկել էր Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթը։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 14, 2020 05:12 Asia/Tehran
  • «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունվարի 14-ից վերսկսելու է Երևան-Թեհրան-Երևան թռիչքները

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունվարի 14-ից վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները։ Հիշեցնենք՝ երեկ ավիաընկերությունն անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկել էր Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթը։

«Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ՝ մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից»,–ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը։

Armenpress.am