Իշխանությունը ծովային նավատո՞րմ է ստեղծելու. Ինչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i115802-Իշխանությունը_ծովային_նավատո_րմ_է_ստեղծելու._Ինչ_փոփոխություն_է_առաջարկվում._Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ստեղծել ծովային նավատորմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2020 05:55 Asia/Tehran
  • Իշխանությունը ծովային նավատո՞րմ է ստեղծելու. Ինչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ստեղծել ծովային նավատորմ:

Այդպիսի տպավորություն կարելի է ստանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի ներկայացրած նախագծից:

Փամբուխչյանն առաջարկում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում և այնտեղ ավելացնել այսպիսի կետ. «Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի Հայաստանի Հանրապետության ռեգիստրում գրանցված նավերի, օդային և ջրային այլ տրանսպորտային միջոցների վրա»:

Գուցե ավելի ճիշտ կլիներ սկզբում նավատորմ ստեղծել, հետո նոր օրենքը փոխել: Չնայած օրենքը որ եղավ, նավատորմի հարցը ինքնըստինքյան կլուծվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am