ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին Մամեդյարովի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i115806-ՀՀ_ԱԳՆ_արձագանքը_ՀՀ_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարների_հանդիպման_մասին_Մամեդյարովի_հայտարարությանը
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2020 06:33 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին Մամեդյարովի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան:

 «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները մինչև հունվարի վերջ ևս մեկ հանդիպում կանցկացնեն:

«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան»,- նշեց Նաղդալյանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է,  որ հանդիպման վայրը և ժամանակը  դեռևս հստակեցված չեն։ Նա հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդել են, որպեսզի նման հանդիպում անցկացվի: Արտգործնախարարը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան այս տարվա առաջին եռամսյակում:

/news.am