Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
(last modified Tue, 21 Jan 2020 05:30:48 GMT )
Հունվար 21, 2020 09:00 Asia/Tehran
  • Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Պաշտոնական այցով հունվարի 22-23-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարար Բլոկը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին:

Verelq.am