Ղազախստանում Պոմպեոն խոսել է Միացյալ Նահանգների հետ համագործակցելու առավելությունների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i116490-Ղազախստանում_Պոմպեոն_խոսել_է_Միացյալ_Նահանգների_հետ_համագործակցելու_առավելությունների_մասին
Ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը լավագույն արդյունք կբերի ցանկացած երկրի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղազախստան կատարած այցի ընթացքում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2020 14:00 Asia/Tehran
  • Ղազախստանում Պոմպեոն խոսել է Միացյալ Նահանգների հետ համագործակցելու առավելությունների մասին

Ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը լավագույն արդյունք կբերի ցանկացած երկրի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղազախստան կատարած այցի ընթացքում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նրա խոսքերով, Ղազախստանն առևտրային գործընկերների ազատ ընտրության իրավունք ունի, բայց Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը մի քանի առավելություն ունի: Այսպիսով, ամերիկյան ընկերությունների հետ գործընկերությունը երաշխավորում է աշխատատեղերի ստեղծում, պայմանագրերի թափանցիկություն, հավասար պարտավորություններ և աշխատանքի որակ: «Հենց այսպես է գործում ամերիկյան համակարգը»,- հավելել է Պոմպեոն:

Որպես օրինակ նա նշել է ամերիկյան Tyson Foods ընկերության հետ պայմանագիրը, որի իրականացումը կօգնի զարգացնել Ղազախստանի գյուղատնտեսության ոլորտը: «Բացի այդ, ամերիկյան խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Chevron-ը և ExxonMobil-ը, կշարունակեն ներդրումներ կատարել նավթի և գազի ոլորտում և ձեր ապագայում: Նրանք Ղազախստանի քաղաքացիներին ապահովում են աշխատատեղերով և օգնում ձեր արտադրանքի արտահանման հարցում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ավելի վաղ Պոմպեոն պաշտոնական այցով մեկնել էր Մինսկ: Բելառուսի մայրաքաղաքում նա հայտարարել է պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին, ինչպես նաև խոստացել ամբողջովին փակել երկրի նավթի պահանջարկը:

1in.am