ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուս
https://parstoday.ir/hy/news/armenia-i116938-ՀՀ_պաշտպանության_նախարարի_գլխավորած_պատվիրակությունը_կմեկնի_Բելառուս
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ից 14-ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2020 14:34 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուս

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ից 14-ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինի հրավերով իրականացվող այցի շրջանակներում նախատեսված են հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ բանակցությունները, ՀՀ և ԲՀ պաշտպանության նախարարությունների 2020թ. երկկողմ համագործակցության պլանի հաստատումը:

Նախատեսված են նաև հանդիպումներ Բելառուսի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Armenpress.am