Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i117250-Արմեն_Սարգսյանը_հանդիպել_է_Հայաստանում_ԱՄՆ_դեսպան_Լին_Թրեյսիի_հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 18-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 19, 2020 14:15 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 18-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Մասնավորապես, հեռանկարային են համարվել նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում հնարավոր գործակցությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել արհեստական բանականության եւ մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոն:

Խոսվել է նաեւ նախագահական մի շարք նախաձեռնությունների շրջանակում փոխգործակցության մասին, որոնք միտված են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու մեր երկրի նկատմամբ հետաքրքրության աճին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի շուրջ:

1lur .am