Հայաստանում ինֆլյացիոն ֆոնը և արժույթը կայուն են. տնտեսագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i117362-Հայաստանում_ինֆլյացիոն_ֆոնը_և_արժույթը_կայուն_են._տնտեսագետ
Հայաստանում, համեմատած հետխորհրդային երկրների հետ, ինֆլյացիոն ֆոնը բավական կայուն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2020 20:00 Asia/Tehran
  • Հայաստանում ինֆլյացիոն ֆոնը և արժույթը կայուն են. տնտեսագետ

Հայաստանում, համեմատած հետխորհրդային երկրների հետ, ինֆլյացիոն ֆոնը բավական կայուն է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով գնաճի վերաբերյալ բացասական կանխատեսումներին:  

«Հայաստանում 2020 թվականի հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0.7 տոկոս: Կարծում եմ, որ պետք չէ չափազանցնել բացասական սպասելիքները: Դա կառավարելի է հատկապես ֆինանսական կայունության պայմաններում: Համեմատած հետխորհրդային տարածքի, հատկապես ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանում ինֆլյացիոն ֆոնը, ինչպես նաև արժույթը կայուն են: Միայն հարևան Ադրբեջանում երկու բանկ է փակվել հիպերինֆլյացիայի պատճառով»,-ասաց տնտեսագետն՝ ընդգծելով, որ պետք է գնահատել մեր ունեցածը և նյութականացնել եղած կայունությունը:

Armenpress.am