Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացրել են խորհրդակցություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, ԼՂ-ի (Արցախ) եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:
Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԼՂ-ի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք։
armenpress.am