ԱԳ փոխնախարարը և ԱՊԼ պաշտոնյան կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117391-ԱԳ_փոխնախարարը_և_ԱՊԼ_պաշտոնյան_կարևորել_են_քաղաքական_երկխոսության_ակտիվացումը
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը փետրվարի 19-ին Կահիրեում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի միջազգային քաղաքական հարցերով օգնական Խալեդ էլ Հաբասի հետ (Khaled el-Habas)։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2020 12:45 Asia/Tehran
  • ԱԳ փոխնախարարը և ԱՊԼ պաշտոնյան կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը փետրվարի 19-ին Կահիրեում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի միջազգային քաղաքական հարցերով օգնական Խալեդ էլ Հաբասի հետ (Khaled el-Habas)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և մոտեցումները։ «Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և արաբական երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ներկայումս տեղի ունեցող դրական զարգացումները։ Կողմերը կարևորեցին ՀՀ-ԱՊԼ քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը՝ պարբերաբար քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով։ Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և ԱՊԼ-ի միջև համագործակցությանը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

https://armenpress.am/arm/news/1005848.html