Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i117415-Զոհրաբ_Մնացականյանը_ցավակցություն_է_հայտնել_Վանի_ավերիչ_երկրաշարժի_զոհերի_ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2020 07:27 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:

«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին եւ հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշել է ԱԳ նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի եւ Իրանի սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է իրանական Հաբաշ –է Օլյա գյուղից ոչ հեռու, որը Թուրքիայի հետ սահմանից հեռու է շուրջ 10 կիլոմետր: Երկրաշարժի հզորությունը եղել է 5.7 մագնիտուդ:

Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 9 մարդ, 37 մարդ տուժել է:

Զոհվածների թվում կան երեխաներ: Տուժածներից  8-ը գտնվում է ծանր վիճակում

News.am