Երևանում Ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117425-Երևանում_Ավարտվեց_կորոնավիրուսի_կանխարգելման_հանձնաժողովի_նիստը
Որոշ սահմանափակումներ են կիրառվել Հայաստան-Իրան հաղորդակցության նկատմամբ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2020 11:45 Asia/Tehran
  • Երևանում Ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը

Որոշ սահմանափակումներ են կիրառվել Հայաստան-Իրան հաղորդակցության նկատմամբ

Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց.

1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:

5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:

6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

 

Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար:

 

araxnews.com