Ապրիլին Երեւանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117466-Ապրիլին_Երեւանում_կկայանա_fintech360_միջազգային_համաժողովը
Երեւանում՝ ապրիլի 28-30-ը, կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այն կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի եւ Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2020 09:19 Asia/Tehran
  • Ապրիլին Երեւանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

Երեւանում՝ ապրիլի 28-30-ը, կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այն կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի եւ Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:

Fintech360 –ում բանկերի,  դրամական փոխանցումների եւ վճարային համակարգերի, IT ընկերությունների, ստարտափերի ղեկավարները կքննարկեն թե ինչպես նոր տեխնոլոգիաները կօգնեն բիզնեսի առաջխաղացմանն ու զարգացմանը:

Օրակարգի կարեւոր թեմաներն են՝

Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների վարքագծային հատկանիշները ,

Ինչպե՞ս բարձրացնել հաճախորդների լոյալությունը սուրմրցակցային պայմաններում,

Big Data-ն ֆինանսական մարքեթինգում,

Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը եւ նվազեցնել ծախսերը,

Կիբերանվտանգությունը թվային դարաշրջանում,

RegTech եւ համապատասխանության ռիսկերի արդյունավետ կառավարում,

Կարգավորում եւ նորարարական տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում:

Քննարկումներն ու թեմատիկ կլոր սեղանները համաժողովի մասնակիցներին հնարավորություն կտան փոխանակվել փորձով, ընդլայնել գործարար կապերի շրջանակը եւ ձեռքբերել նոր գործընկերներ:

Fintech360-ը կկայանա Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Մասնակիցները սպասում են ոչ միայն հագեցած բիզնես օրակարգ, այլեւ անմոռանալի մշակութային ծրագիր: Հայաստան այցը կհիշվի Գեղարդ, Գառնի, Դիլիջան եւ Սեւանա լիճ հետաքրքրաշարժ ճանապարհորդություններով:

Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու եւ եւ գրանցվելու համար այցելեք 

News.am