Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և թագաժառանգին
https://parstoday.ir/hy/news/armenia-i117471-Արմեն_Սարգսյանը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Քուվեյթի_Պետության_էմիրին_և_թագաժառանգին
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2020 11:28 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և թագաժառանգին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման համար:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել Հայաստանի և Քուվեյթի միջև ձևավորված փոխգործակցությանն՝ ի շահ երկու ժողովուրդների: 

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Քուվեյթի Պետության Թագաժառանգ Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ:

Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը կշարունակեն առավել զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու ժողովուրդների։ 

https://armenpress.am/arm/news/1006157.html