Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
https://parstoday.ir/hy/news/armenia-i117510-Կանադայի_նորանշանակ_դեսպանն_իր_հավատարմագրերի_պատճենն_է_հանձնել_ԱԳ_նախարարի_տեղակալին
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին փետրվարի 25-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2020 08:51 Asia/Tehran
  • Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է  հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին փետրվարի 25-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան ԼըՔլերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ կողմերը կշարունակեն աշխատանքներ տանել երկկողմ քաղաքական օրակարգը հարստացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերին, այդ թվում` միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ՀՀ ժողովրդավարական գործընթացներին Կանադայի աջակցությանը և տնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև առաջիկայում երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումների ու փոխայցելությունների կազմակերպման հնարավորությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

https://armenpress.am/arm/news/1006272.html