Մարտ 16, 2020 18:11 Asia/Tehran
  • ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն անցնելու է հեռահար աշխատանքի

Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հայտարարություն` կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ:

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը տեղեկացնում է, որ ԵՄ պատվիրակությունն աշխատելու է ըստ սահմանված աշխատանքային ժամերի։ Այդուհանդերձ, կորոնավիրուսի բռնկմամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով և որպես կանխարգելիչ միջոցառում՝ ս․թ․ մարտի 17-ից ԵՄ պատվիրակության անձնակազմն անցնելու է «հեռահար աշխատանք տնից» ռեժիմի։

Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ կարող եք կապ հաստատել [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով»,- նշված է հայտարարության տեքստում։

Armenpress.am

 

 

Պիտակ