Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի գազի եւ էլէներգիայի վարձավճարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i119338-Կառավարությունը_50_տոկոսով_կփոխհատուցի_գազի_եւ_էլէներգիայի_վարձավճարները
Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը հաստատելու մասին հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2020 16:16 Asia/Tehran
  • Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի գազի եւ էլէներգիայի վարձավճարները

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը հաստատելու մասին հարցը:

Ըստ որոշման՝ միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:

Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:

1lur.am