ՆԱՏՕ-ն անհանգստությամբ է հետեւում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i122941-ՆԱՏՕ_ն_անհանգստությամբ_է_հետեւում_Հայաստանի_եւ_Ադրբեջանի_սահմանին_տեղի_ունեցող_իրադարձություններին
Մենք անհանգստությամբ հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ ծանր զենքի կիրառմամբ, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2020 17:58 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն անհանգստությամբ է հետեւում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին

Մենք անհանգստությամբ հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ ծանր զենքի կիրառմամբ, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Մենք կրկնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը կողմերին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա լարվածությունը կանխելու համար»,- նշել է նա:

News.am