11 հայ զոհերը Լիբանանի տարբեր շրջանների բնակիչներ էին
Ըստ «Արեւելքի» Լիբանանի աղբյուրների, Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11 հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Նրանք եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին:
Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են.
Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան: Մյուս զոհերի անունները դեռեւս հայտնի չեն: Կան նաեւ անհետ կորած հայեր, որոնցից թե՛ հարազատները, թե՛ իրավապահները դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն:
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio