Եվրահանձնաժողովը մինչև 2 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i124911-Եվրահանձնաժողովը_մինչև_2_միլիոն_եվրո_կհատկացնի_Հայաստանում_քաղաքացիական_հասարակության_ամրապնդման_համար
Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև 2 միլիոն եվրո հատկացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ուժեղացնելու համար, գրում է RT-ն՝ դրամաշնորհի նկարագրությանը հղումով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 31, 2020 09:22 Asia/Tehran
  • Եվրահանձնաժողովը մինչև 2 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման համար

Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև 2 միլիոն եվրո հատկացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ուժեղացնելու համար, գրում է RT-ն՝ դրամաշնորհի նկարագրությանը հղումով:

Դրամաշնորհի մրցույթը հայտարարվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների «ներուժի և կայունության բարձրացման» նպատակով: Նկարագրության մեջ նշվում է, որպեսզի կազմակերպությունները «արդյունավետ, կենսունակ և անկախ սուբյեկտներ լինեն և նպաստեն ժողովրդավարության զարգացմանը», ԵՀ-ն մտադիր է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը և ընդլայնել նրանց իրավունքներն ու հնարավորությունները:

Ներկայումս Հայաստանում գրանցված է քաղաքացիական հասարակության ավելի քան 5 հազար կազմակերպություն, սակայն դրանց միայն 20%-ն է համարվում «ակտիվ»,  նշվում է փաստաթղթում:

ԵՀ նախաձեռնության շրջանակում աշխատանքները կուղղվեն շահագրգիռ կողմերի՝ երիտասարդության, մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակի հետ փոխգործակցության ընդլայնմանը: Նշվում է, որ մրցույթին մասնակցելու համար  կարող են դիմել ԵՄ երկրների և Հայաստանի տարածքում գործող ոչ առևտրային և հասարակական կազմակերպությունները:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio