Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են
https://parstoday.ir/hy/news/armenia-i125294-Իրաքի_Էրբիլ_քաղաքում_ՀՀ_Գլխավոր_հյուպատոսության_բացման_աշխատանքներն_ընթացքի_մեջ_են
Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2020 14:35 Asia/Tehran
  • Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են

Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ աշխատանքները տարվում են: Հյուպատոսության բացման վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 2017 թվականին»,- ասաց Նաղդալյանը:

Գլխավոր հյուպատոսությունն Էրբիլում կբացվի մոտ օրերս: Ինչպես հաղորդում է «SHAFAQ» լրատվական գործակալությունը` Էրբիլի նահանգապետ Ֆիրսաթ Սոֆին Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Երևանի և Էրբիլի միջև պատմական և բարեկամական հարաբերությունների զարգացումը` առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում:

2017թ. մարտի 13-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Իրաքի Էրբիլ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին: Հյուպատոսական շրջանում կընդգրկվի Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ):

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio